Ինչպե՞ս եք գնահատում, որ մի թիմ, որը չի ծառայել բանակում Ձեզ հարց է հղում բանակում չծառայելու մասին։ Այս մասին Ազգային ժողովում դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանին ասաց պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Սաղաթելյանը նշեց, որ նորմալ քաղաքական պայքար է․
«Քանի որ առիթ տվեցիք պարոն Սարգսյանի հարցին անդրադառնամ, ես օրենքով սահմանված կարգով ստացել եմ ՊԳԹ աստիճան և դրանով է պայմանավորված եղել իմ զինվորական ծառայության հարցը, առիթ չլիներ չէի ասի 2016 թվականի ապրիլի 3-ին պատերազմից մի քանի ժամ անց իմ ընկերների հետ եղել եմ Արցախի հյուսիսում և դիրքերից իջել եմ միայն մատական գործողությունները ավարտելուց հետո։ Վերջին 44-օրյա պատերազմում մի քանի անգամ եղել եմ Արցախում, այդ թվում նաև առաջնագծում, բայց այդ ժամանակ ունեի այլ առաքելություն՝ դաշնակցության չորս վաշտերի թիկունքի մատակարարման հարցերով և քաղաքական աշխատանքներով էի զբաղված։ Ես ի տարբերություն այս դահլիճում նստած շատ պատգամավորների և ի տարբերություն կառավարությունում շատ բարձրաստիճան պաշտոնյաների տարբեր տեղեկանքներով և անպիտանելության փաստաթղթով չեմ ազատվել բանակից»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը