04 08 2021

Մի ամբողջ հայրենիք հանձնվեց թշնամուն, իսկ ոմանք խոսում են դուխի և դրոշ գողանալուց. Գեղամ Նազարյան



Երբ խոսում եք կարմիր բերետավորների մասին, հիշեք, որ ձեր առաջնորդը ուզում էր, որ նրանք իր հայրենի Իջևանում արյուն թափեն, նրանք քաշքշում էին մարդկանց Օպերայի սրճարան փակելու համար: Այս մասին հարց ուղղելիս իր խոսում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը: Այնուհետև նա հարց ուղղեց «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին կապված 44 օրյա պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծման հետ:

«Եթե խոսում ենք քննիչ հանձնաժողովի մասին Ազգային ժողովում, ապա բավականին շատ հարցեր կան պետական ապարատին վերաբերող, բայց այդ հանձնաժողովը կարող է արդյունավետ գործել  միայն ընդդիմությանը տրվելու դեպքում»,-հարցին պատասխանելիս ասաց Սեյրան Օհանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ