22 07 2021

Անկեղծ՝ դժվար էր հեռանալ փաստաբանությունից․ Արամ Վարդևանյան

Անկեղծ՝ դժվար էր հեռանալ փաստաբանությունից․ Արամ Վարդևանյան

Միշտ առաջնորդվել եմ սկզբունքով, որ երբեք չի կարելի հանձնվել, պետք է հավատալ ու միշտ պայքարել։ Այս երեք տարիները հենց այդ կրեդոյի իրացումն էր. առանց ընկրկելու, հուսահատվելու և անդադար աշխատելու շնորհիվ: Իսկապես այս ընթացքում՝ միասին գրանցեցինք հաջողություններ: Այս մասին իր ֆեյսբուքյան  էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ  Արամ Վարդեւանյանը:

«Սիրելի գործընկերներ,

Այսօր արդեն հրապարակվեց տեղեկությունը, որ վերցնելու եմ պատգամավորի մանդատը և լինելու եմ «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի խմբակցությունում:

Անկեղծ՝ դժվար էր հեռանալ փաստաբանությունից։

Չնայած միայն վերջին 3 տարիներին եմ եղել փաստաբանական համայնքում, բայց աշխատել եմ մեծ նվիրումով, մեծ եռանդով ու մարդկանց օգնելու, օգտակար լինելու զգացողությունը համարել եմ բացառիկ։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր վստահել են լինելու իրենց պաշտպանը և ներկայացուցիչը։ Շնորհակալ եմ իմ շատ արժեքավոր գործընկեր փաստաբաններին, իրավաբաններին` իմ թիմակիցներին: Շնորհակալ եմ բոլոր արդար և իրական՝ դատավորներին, դատախազներին և քննիչներին, ինչպես նաև դատական նիստերի քարտուղարներին և օգնականներին։

Միշտ առաջնորդվել եմ սկզբունքով, որ երբեք չի կարելի հանձնվել, պետք է հավատալ ու միշտ պայքարել։ Այս երեք տարիները հենց այդ կրեդոյի իրացումն էր. առանց ընկրկելու, հուսահատվելու և անդադար աշխատելու շնորհիվ: Իսկապես այս ընթացքում՝ միասին գրանցեցինք հաջողություններ:

Վստահ եմ չնայած այս չափազանց ծանր պայմաններին ու մարտահրավերներին` անդադար աշխատանքով, նույն կրեդոյով` կրկին կունենանք հաջողություններ:

Շարժվեցինք առաջ, ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ