Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմիդա Ոսկանյանին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին։
Մեկ այլ հրամանագրով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել Աննա Արզումանյանը։
Նախագահի ևս մեկ հրամանագրով Սուրեն Բաղդասարյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։
Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գոհարիկ Խաչատրյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։
Նշենք, որ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահ Սուրեն Բաղդասարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանի հայրն է։
Հիշեցնենք, որ սահմանադրական կարգի տապալման գործը ստանձնելուց հետո Գևորգ Բաղադասրյանը դարձավ գլխավոր դատախազի տեղակալ, վերջերս էլ գեներալի կոչում ստացավ։ Ստացվում է, որ նորընտիր գեներալն այս գործի շրջանակներում ոչ միայն ինքն է պաշտոններով առաջ գնում, այլ նաև ընտանիքի անդամները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը