Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած՝ «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով երկօրյա կոնֆերանսի ժամանակ բանախոսներին տրված հարցերի շրջանակում անդրադարձ կատարվեց Նաիրի Հոխիկյանի բացահայտող աղմկահարույց փաստերին : Թե ինչ իրավական հետևանքներ կունենա այն, «Հայաստան» դաշինքի անդամ Աղվան Վարդանյանը, ինչպես ինքը նշեց, իրավապահներից ակնկալիք չունի, ավելին, այն ինչի մասին բարձրաձայնել է Հոխիկյանը, Աղվան Վարդանյանի խոսքով իր համար նորություն չէր:
Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ հավելեց, որ եղածը խոսում է նախապես ծրագրված որոշակի գործողությունների մասին.
«Եթե ապրեինք իրավական պետությունում Հոխիկյանի կողմից ներկայավածը կլիներ խորը քննության առարկա… Սա խոսում է նախապես ծրագրված որոշակի գործողությունների մասին , առնվազն սկանդալային բացահայտումներ ասելով մեղմ ենք ասում»-, վստահեցրեց Արամ Վարդևանյանը.
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը