16 07 2021

Այն ինչ կատարվում է Հայաստանի հետ՝ Երրորդ հանրապետություն պրոեկտի լիկվիդացիան է․ Տիգրան Քոչարյան



Ընդդիմությունը ցածր արդյունք ուներ գյուղերում, որովհետև չկարողացվ հասնել գյուղ, մտնել գյուղացու տեղեկատվական տարածք, որը լցված էր իշխանական մանիպուլյատիվ նյութերով։ Այս մասին Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Գյուղերում շատերի համար Հադրութը մերն է։ Մի մասն էլ նայելով յութուբյան ալիքներ մտածում են ֆրանսիան զորքեր է մտցրել Կարս քաղաք և դրան էլ են հավատում։ Այստեղ շատ կարևոր է ընդդիմության կողմից տեղեկատվական պատնեշը ջարդել, որը շատ ծանր աշխատանք է»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ պետք է մտնել բոլոր այն դաշտերը, որտեղ կա իշխանությունը․ « Դա ֆեյսբուքից մինչև բախտ նայողների դաշտն է, այստեղ ազգաբնակչության մեծ մասին պետք է կրթել և հանել այդ ազդեցությունից»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ