14 07 2021

Անկախ ՍԴ-ի որոշումից, այս իշխանությունների կյանքը շատ կարճ է․ Նարեկ Մանթաշյան



Մենք, այս, սպասում էինք, որ պատերազմ կեղծած մարդը կկեղծի նաև ընտրությունները, բայց չգնալ ընտրությունների, կնշանակեր հակասահմանադրական ճանապարհով  փորձել այս իշխանությանը հեռացնել, որը հետպատերզմյան Հայաստանում կխարխլեր մեր պետության հիմքերը։ Այս մասին  Yerevan.Today-ի հարցազրույցի ժամանակ ասաց «Այլընտրանք» ՀԿ նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։

«ՍԴ-ից բնականաբար ակնկալում ենք արդարադատություն։ Հայաստան դաշինքի ներկայացրած ընտրախախտումները հիմք են ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու կամ երկրորդ փուլ գնալու, որովհետև ընտրախախտումների ազդեցությունների մասշտաբները ահռելի մեծ են։ Եթե ՍԴ-ն հանես չգա որպես այս իշխանությունների կցորդ, այլ իր սահմանադրական պարտականությունները իրացնի, բնականաբար մենք ունենալու ենք այնպիսի արդյունք, որ այս ընտրությունները չեղարկվեն, որվհետև այս ընտրությունները նախ և առաջ չեն ներկայացնում հանրության տրամադրությունները և այդ ընտրախախտումները աննախադեպ են»,- ասաց Մանթաշյանը։

Նրա խոսքով,  անկախ ՍԴ-ի որոշումից, այս իշխանությունների կյանքը շատ կարճ է։

Հարցազրույցը՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ