13 07 2021

Առաջիկայում յուրաքանչյուր ընտրող կքաղի սեփական քվեի պտուղները․ Ռոբերտ Հայրապետյան

Առաջիկայում յուրաքանչյուր ընտրող կքաղի սեփական քվեի պտուղները․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արձանագրենք՝

  1. Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորված է:
  2. Մեղրու համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորված է:

Միջնորդություն է ներկայացվել նաև Մեղրու համայնքապետի տեղակալին և համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին:

  1. Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ:
  2. Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին մի քանի մեղադրանք է առաջադրված:
  3. Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորված է:
  4. Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորված է:

7.Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը կալանավորված է:

Արձանագրենք նաև՝

Ն. Փ.-ի ստորագրությամբ Ադրբեջանին է հանձնվել տարածքներ Կապանից, ադրբեջանական բանակը գտնվում է Սև լճի տարածքում, Մեղրու միջանցքի տրամադրման հարցը գտնվում է ընթացիկ փուլում, Սիսիանի մի շարք գյուղեր դարձել են սահմանամերձ:

Ի լրումն՝

ՔՊ-ն Սյունիքի մարզում ստացել է 31841 ձայն:

Հ.Գ. առաջիկայում յուրաքանչյուր ընտրող կքաղի սեփական քվեի պտուղները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ