Այս փուլում, երբ ՍԴ-ում քննարկվում է իշխանության հնարավոր ազդեցությունը ընտրական գործընթացների վրա, զուգահեռ ականատես ենք լինում դրա փաստացի կիրառմանը, որն արտահայտվում է տարբեր համայնքի ղեկավարների ձերբակալությունների, կալանվորումների բավականին տգեղ քաղաքական շոուի ուղեկցման միջոցով, ինչը ևս մեկ անգամ հաստատում է բարձրացված խնդիրների կիրառելիությունը։ Այս մասին ՍԴ-ում Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Ակնհայտ է, որ այս ընտրական գործընթացը բավական մեծ սպառնալիքների, ահաբեկումների ներքո է իրականացվել և ուղեկցվել է երկրի բարձագույն պաշտոն զբաղեցնող անձի անձնական սպառնալիքներով, որը այսօր փաստացի կյանքի է կոչվում»,- ասաց Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը