Ես դեմ եմ, որ մեր անունից խոսի Նիկոլ Փաշինյանը, նա անգրագետ է, որևէ պատկերացում չունի, թե ինչ է պետական շահը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը: «Նա մի տեղ մի բան է ասում, հետո լրիվ հակառակ բանն է ասում, նա վստահելի անձնավորություն չէ, նման մարդկանց հետ ոչ մեկ չի կարող ճանապարհ գնալ, որովհետև չգիտես, թե որ պահին ինչը կձախողի: Ալիևին պետք է Նիկոլի պես մի կերպար, որը թույլ է և գնալով երկիրն ավելի է թուլացնում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը