14 07 2021

Փաշինյանի հայտարարություններն ու սպառնալիքներն արդեն փաստ են. Արա Զոհրաբյան



«Այս ընտրությունները կազմակերպով ԿԸՀ-ը, այն նույն կազմն է, որը կազմակերպել է նաև 2017-ի և դրանից առաջվա ընտրությունները: Ինչպե՞ս է լինում, որ մինչև 2018 թվականը՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը», իշխող ուժի գնահատմամաբ՝ տեղի են ունեցել ընտրախախտումներ, ընտրակեծիքներ, և այդ անփոփոխ մարմինը՝ ԿԸՀ-ն, դա թույլ է տվել, իսկ այսօր պետք է օրինապահ մարմին դառնար: 

Այստեղ կա երկու տարբերակ՝ կամ այսօր իշխող ուժը նախկինում մեզ խաբել է՝ ասելով, որ այս օրինապահ, լավ, պուպուշ կառույցն իրականում ընտրախախտումներ չկանխող կառույց է, կամ էլ՝ այսօր այս մարմնի ծառայությունները պետք են իշխող ուժին»,- Սահմանադրական դատարանում եզրափակիչ ելույթում ասաց «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ