13 07 2021

Եթե ՍԴ-ն լինի անաչառ, պետք է անվավեր ճանաչվեն այս ընտրության արդյունքները․ Արծվիկ Մինասյան



Բոլոր հրապարակված փաստերը դիմող կողմի փաստում են մեկ կարևոր բանի մասին՝ ընտրությունները անցկացվել են նախապես ծրագրված, պարբերական բնույթ կրող զանվածային  ընտրախախտումների հիմքի վրա։ Արդյունքում մենք ունենք նման խայտառակ ընտրական արդյունքներ, որոնք որևէ ձև չեն կարող արտահայտել հասարակության իրական տրամադրվածությունը։ Այս մասին ՍԴ-ում Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Բացարձակ կարևոր չէ տոկոսային ինչ հարաբերակցության մասին կարող է խոսք գնալ, այլ կարևորը նա է, որ իրականում չի արտահայտվել այն, ինչ արձանագրվել է ընտրություններում»,- նշեց Մինասյանը։

Նրա խոսքով, եթե ՍԴ-ն լինի անաչառ, պետք է անվավեր ճանաչվեն ընտրության արդյունքները։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ