08 07 2021

Դումանյանը պնդում է, որ Փաշինյանն իր վրա չէր զայրացել



Կառավարության նախորդ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը զայրացել էր ԿԳՄՍ նախարարի ԺՊ Վահրամ Դումանյանի վրա, քանի որ Հայաստան է տեղափոխվելու 7 ծանրաձող, մինչդեռ ինքը հանձնարարել էր 20 ծանրաձողի մասին:

Լրագրողների հետ զրույցում նախարարի ԺՊ-ն համոզմունք հայտնեց, թե անձնավորված որևէ բան չի եղել։

Ինչ վերաբերվում է  հարցին՝ ինչու է 20-ի փոխարեն 7 ծանրաձող գնվել, Դումանյանը նշե․ « Ակնհայտ էր, պատճառը ֆինանսական էր»։

Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի՝ Մշակույթի նախարարությունը վերաբացելու նպատակով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմելուն, Դումանյանը նշեց, որ չի պատրաստվում Մշակույթի նախարարությունը վերականգնելու այդ գաղափարին միարժեք պատասխան տալ, ավելին՝ կարծում է, որ դա այնպիսի հարցերի թվին է պատկանում, որոնց լիարժեք պատասխան տալ հնարավոր չէ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ