07 07 2021

Քննարկումներ են ընթանում Հայաստանում ՌԴ սահմանապահների ներկայությունն ընդլայնելու մասին. Սերգեյ Կոպիրկին



Հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուսաստանյան սահմանապահների ներկայությունը ընդլայնելու հարցի շուրջ առարկայական քննարկումները շարունակվում են․այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը.

 «Նշված հարցերի շուրջ ընթանում են առարկայական խորհրդակցություններ, այդ հարցերը քննարկվում են, այդ թվում՝ պրակտիկ իմաստով: Երբ ընդունվեն համապատասխան որոշումներ՝ մենք դրա մասին կտեղեկանանք: Ինչպես գիտեք՝ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղակայված են ռուսաստանյան սահմանապահների հենակետեր, որոնք նպաստում են, որպեսզի իրավիճակը սահմանին լինի հանգիստ, կայուն, և շատ կարևոր է, որ տեղի բնակչությունը իրեն ավելի հարմարավետ ու ապահով զգա իր համար այս անսովոր իրավիճակում»:

Պատասխանելով հայ ռազմագերիրներին վերաբերող հարցին, դեսպանը  վստահեցրեց, որ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի ղեկավարության և ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հիմնական առաջնահերթություններից է:

 «Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ գերիները պետք է փոխանակվեն «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով: Ինչևէ, կփորձենք լուծել այս խնդիրը այն տարբերակով, որով հնարավոր է: Կրկնում եմ, որ այս հարցը մնում է մեր հիմնական առաջնահերթությունների թվում, և աշխատանքն այս ուղղությամբ, անկասկած, շարունակվելու է»,-նշեց դեսպանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ