30 06 2021

Եվրոպայի խորհրդում պետք է կասեցվի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունը․Նաիրա Զոհրաբյան



ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ արտահերթ նիստի ընթացքում նշեց , որ  առանձնազրույց է ունեցել Ստրասբուրգում ադրբեջանական  պավիրակության ղեկավարի հետ , նրա խոսքով Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անհանդուրժելի, և որ  Ադրբեջանը շարունակում է չընդունել , որ գերեվարվածները ռազմագերիներ են ։

«Ադրբեջանի քրեական օրենսգրքով առաջադրված է ծանրագույն մեղադրանքներ, ինչը նախատեսում է 14-20 տարի,  ընդհուպ՝  ցմահ բանտարկություն։ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հստակ նշել է, որ գերեվարված անձանց վերադարձի մասին  քննարկում հայկական կողմի հետ կարող է լինել միայն այն դեպքում , եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի  տարածքային ամբողջականությունը, Արցախի գրավյալ, 75 տոկոսը՝ ներառյալ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորն ամբիոնից առաջարկեց  խորհրդարանական գործընկերներին հանդես գալ՝  Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու միասնական հայտարարությամբ կամ ուղերձով, և այն հասցեագրել միջազգային կառույցներին։

 Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ