29 06 2021

Ունենք դատական ակտ, որով հաստատվել է, որ վարչական ռեսուրսի չարաշահում է կիրառվել. Արամ Վարդևանյան



Ես տեղյակ եմ, թե մեզանից շատ-շատերը ինչ ճնշումների են ենթարկվել, բայց այդ ճնշումներից ոչ մեկն արդյունք չի տվել: Այլ հարց է, որ արդեն այլ փուլում այդ ճնշման դեպքերը լինելու են Սահմանադրական դատարանում քննության առարկաներից մեկը, քանի որ ընտրությունները պարզապես քվեարկությունը չէ, ողջ գործընթացն է, որն ավարտվում է քվեարկության օրով և բոլոր դեպքերը, որոնք մենք ունեցել ենք, երբ մարդկանց ուղղակի առանց ոչ մի պատճառի բերման էին ենթարկում: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը:

Խոսելով վարչական ռեսուրսի չարաշահումների մասին՝ նա նշեց, որ անզեն աչքով նկատելի էր, թե ինչպես են հազարավոր ոստիկաններ միշտ ուղեկցում ՔՊ-ի վարչապետի թեկնածու անձին:

«Բոլորս հիշում ենք, թե ինչպես էին կթական հաստատություններից մարդկանց տանում հանրային հավաքների, առհասարակ նման դեպքերը նախկինում ևս բարձրաձայնվում էին, բայց այս դեպքը ունի 1 առանձնահատկություն․ մեր դաշինքն ունի դատական ակտ, որով հաստատվել է, որ վարչական ռեսուրսի չարաշահում է կիրառվել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ