ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերյալ. հայտնում է ТАСС -ը:
«Կողմերն ընդգծել են եռակողմ աշխատանքային խմբի կարեւոր ներդրումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ, տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը