22 06 2021

Ես գործադիրի մարդ եմ, օրենսդիրում լավ չեմ պատկերացնում. Ռոբերտ Քոչարյան



Ես գործադիրի մարդ եմ, օրենսդիրում լավ չեմ պատկերացնում։ Թիմում տարբեր կարծիքներ կան, մի մասը պնդում է, որ ճիշտ է, որ լինեմ խորհրդարանում և ամբիոնը օգտագործեմ քաղաքական պայքարի համար։ Ես այդպիսի ցանկություն չունեմ, վերջնական որոշում չունեմ։ Պետք է սառնասիրտ այդ որոշումը կայացնեմ։ Ես ինձ դժվար եմ տեսնում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Ինչ վաերաբերում է ՍԴ-ին, դեռ ամբողջական նյութերը չունենք։ Մենք ֆիքսել ենք զանգվածայիյն վարչական ռեսուրսի կիրառում, զանգվածային խախտումներ։ Եթե նախկն շրջաններից մեկում մեր բոլոր շտաբի պետերին բերման են ենթարկում ու շտաբը չի աշխատում, ու աբսուրդի հասցրած քայլերով փորձում էին խաթարել մեր շտաբերի աշխատանքը։ 60ից ավելի մարդ բերման են ենթարկվել մեր պատասխամնատուներին տարբեր տեղերում»,-ասաց նա։

Վահե Հակոբյանն էլ ավելացրեց, որ հրավիրել են բոլոր շտաբերի ղեկավարներին, որպեսզի գեներացնեն այն ամենը, ինչով կարող ենք դիմել ՍԴ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ