«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սալյուտ են խփում, որովհետև իրենք էլ չէին հավատում, որ իրենց ձեռքով ջարդած բանակին կարող են հրամայել ու նրանք էլ գնան խելոք ընտրեն սրանց (մի սալյուտ էլ գեներալները թող խփեն)։
Իրենք էլ չէին հավատում, որ ադրբեջանին տրված տան տերը կարող է իրենց օգտին քվեարկի։ Իրենք էլ չէին հավատում, որ սովից ու անճարությունից վարկերի տակ ճռացողը կարող է իրենց ձայն տալ։
Սալյուտ են խփում, որովհետև չէին հավատում, որ մի քանի խաչմերուկ այն կողմ Եռաբլուրում պարկած տղաների հարազատներից ոմանց կարող են գնել։
Սալյուտն ինչի՞ չխփեն, եթե Արցախի նախագահն անհայրենիք տականք ա, գեներալը վախկոտ, իրավապահը հպատակ, քաղաքացին անսկզբունք։
Սալյուտ են խփում, որովհետև պատերազմ կեղծեցին, ընտրություն կեղծեցին, հայ հասարակությանն էլ խափեցին ու դեռ միլիոն անգամ խափելու են։
Սալյուտ են խփում, որովհետև Հայաստանում ու Արցախում բոլորին կարողացան դարձնել անհայրենիք, անպատիվ։
Բա էս պայմաններում կխփեն սալյունտ ինչի չեն խփի։
Առաջին շնորհավորանքներն էլ ընդունելու են ալիևից ու էրդողանից։
Սրանք կարողացան Հայաստանում ապահովել թուրքի կոշիկ լիզողների շարունակությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը