Իրավապահ մարմինների կողմից աբսուրդային գործողություններ, այո՛, կատարվում են։ Դա ո՞ւնի տրամաբանություն, ո՛չ։ Մնացական Մարտիրոսյանը առնչություն ո՞ւնի արդարադատության հետ, ո՛չ։ Այս մասին անդրադռանալով ընտրախախտումների, ցուցումների վերաբերյալ իրավապահ համակարգի արձագանքին ասաց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
«Ո՞վ էր կազմակերպել Սիսիանում գրոհային օպերացա, կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ դա քաղաքական հետագիծ ուներ, և, ի դեպ, դրա հիմքն էլ իրավական տվել է դատավոր Մարտիրոսյանը»,- նշեց Վարդևանյանը և կարևորեց ՄԻՊ-ի արձագնքը իրենց դիմումին։
Ինչ վերաբերում Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որով վարչապետի պաշտոնակատարը անդրադարձել էր Վարդևանյանին, ապա ջնջել, նա նկատեց․
«Կարծում եմ, որ գրել-ջնջելը հարիր չէ որևէ անձի, հարիր չէ ամենաբարձր պաշտոնը զբաղեցնողին, բայց հարիր է հեռացող այդ պաշտոնը զբաղեցնողին, իսկ մնացած հարցերին որակումներով չեմ պատասխանի, ծնողներս դաստիարակել են այնպես, որ ես էթիկայի կանոնների նկատմամբ շատ բծախնդիր եմ մինչև որոշակի սահման։ Որոշակի պատկերացում իմ մասին ունեցողները մի քիչ իրենց արտահայտությունների մեջ պետք է զգոն և զգույշ լինեն առնվազն կոռեկտությունից ելնելով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը