17 06 2021

Եթե այս քարոզարշավը ձգվեր ևս մեկ ամիս, մեր ազգն ընդհանրապես կմոռանար Նիկոլի անունը․ Վահե Հակոբյան



«Ավարտում ենք քարոզարշավը Գեղարքունիքի մարզում․ մարզ, որը, Սյունիքի պես, տեսնում է իրական սպառնալիքները, որոնց առջև նրանց կանգնեցրել է այս ապաշնորհ իշխանությունը, որ քաղցքեղի ուռուցքի պես երեք տարի առաջ ներխուժեց մեր օրգանիզմ և մետաստազներով տարածվեց՝ թունավորելով ամբողջ երկիրը»,- Սևանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

 «Երեք օրից մենք կհեռացնենք այդ ուռուցքը։ Իհարկե, մետաստազները կմնան, դրանք պահանջում են շատ ավելի լուրջ աշխատանք։ Բայց մենք ուզում ենք փաստել, որ եթե այս քարոզարշավը ձգվեր ևս մեկ ամիս, ապա մեր ազգն ընդհանրապես կմոռանար Նիկոլի անունը։ Ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է», - նշեց Վահե Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ