14 09 2023

Մարզիչը պարտադիր է համարել ծնողների և երեխաների մասնակցությունը Ավինյանի քարոզարշավին․ Դիտորդների բացահայտումը

Մարզիչը պարտադիր է համարել ծնողների և երեխաների մասնակցությունը Ավինյանի քարոզարշավին․ Դիտորդների բացահայտումը

 

«Ականատես» դիտորդական առաքելությունը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սեպտեմբերի 12-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են Երևանի «Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սաները։

Մարզադպրոցի մարզիչը 34 մասնակից ունեցող ծնողական սոցցանցային խմբում տարածել է միջոցառման մասնակցության հայտարարությունը, նշելով, որ «ցանկալի ու պարտադիր է բոլորի ներկայությունը», իսկ միջոցառումից ժամեր առաջ ծնողներին ևս մեկ անգամ հիշեցում է ուղարկվել երեխաների միջոցառման մասնակցության մասով։ Կից ներկայացվում է նամակագրությունը։

Ուշագրավ է, որ մարզադպրոցի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ են Քաղաքացիական պայմանագրի և Տիգրան Ավինյանի քարոզչական նյութերը՝

Դեպքը ոչ միայն վարչական լծակների չարաշահում է, այլ նաև երեխաների քաղաքական մասնակցության ամենակարևոր՝ կամավորության սկզբունքի կոպտագույն խախտում։

Քարոզչական միջոցառումը՝ այստեղ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ