«Հունիսի 20-ին կապիտուլյանտին պետք է գցել պատմության աղբանոցը: Այն 60 տոկոսը, որի մասին հայտարարում են, նույնիսկ դրա կեսը չունեն իրենք։ Բոլոր շրջաններ, քաղաքներ գնում են «մասովկա» ապահովելով։ Ալավերդիի նկարներն էլ եք տեսել, Սպիտակինն էլ, Սյունիքինն էլ, տեղացի մարդ գրեթե չկա։ 500 մարդ է լինում, դրա 10-15 տոկոսն է տեղացի լինում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովը չբացառեց, որ «Փաշինյանի կառուցողական ընկեր» Ալիևը օգնության ձեռք մեկնի նրան, քանի որ Ադրբեջանի ղեկավարը սարսափում է, որ Հայաստանում կարող են իշխանության գալ ազգային ուժեր. «Բայց գալու են այդ ուժերը, և դրանց թվում աներկբա լինելու է «Պատիվ ունեմ» դաշինքը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը