25 03 2023

Անդրանիկ Մարգարյանն իր ամբողջ կյանքով ապացուցել է, որ պետականության, անկախության ջատագով է. Շարմազանով



Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 16-րդ տարելիցն է։  ՀՀԿ-ականները,  Անդրանիկ Մարգարյանի հարազատներն ու ընկերները,  ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցեցին Անդրանիկ Մարգարյանի  հիշատակին։

Լրագրղոների հետ զրույցում, խոսելով  Անդրանիկ Մարգարյանի՝ պետական գործչի և հայ տեսակի մասին ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Անդրանիկ Մարգարյանը գործով է ապացուցել՝ հայրենասիրությունը գործ է, վարչապետ լինելը պատասխանատվություն է, ոչ թե նախկիններից խոսել է։

«Իր ամբողջ կյանքով ապացուցել է, որ ինքը պետականության, անկախության ջատագով է. այդպիսին է  եղել 60-ականներից սկսած, երբ անդամակցել է Ազգային Միացյալ կուսակցությանը, նույնիսկ խորհրդային տարիներն պայքարել է  հանուն Հայաստանի անկախության վերականգման համար, Արցախյան պատերազմի ժամանակ առաջիններից էր, որ Թաթուլ Կրպեյանի հետ միասին գնաց Գետաշեն։

Նա երբեք չի տրտնջացել, մեծարել է մինչև իրեն իրականացված բոլոր գործերը, նա շարունակականություն է ապահովել։ Լինելով Անդրանիկ Մարգարյանի օգնականը՝  երբեք չէի լսել նրանից, որ վատաբանի իր նախորդներին, իր պատասխանատվությունն ու մեղքը գցի ուրիշի գրպանը։ Ընդհակառակը, նա լուռ վերցրել է պատասխանատվության բեռն ու հանդուրժողականության,  համերաշխության ու պետականության գիտակցումով առաջ է գնացել»,- ասաց Շարմազանովը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ