Մենք ակնկալում ենք, որ քարոզարշավը խաղաղ կավարտվի, որ լոռության օրը կանցնի խաղաղ, ընտրությունները՝ արդար և թափանցիկ, ակնկալում ենք և դրա առիթն ունենք, որ հաղթանակ ենք տանելու այդ ընտրություններին։ Ակնկալում ենք, որ իշխանությունն անցնցում փոխանցվելու է այսօրվա գործող վարչակազմից նոր վարչակազմին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, դաշինքի անդամ Վիկտոր Սողոմոնյանը։
«Սա է պահանջում քաղաքական տրամաբանությունը և սա մեր պետության զարգացման հրամայականն է։ Խաղաղ իշխանափոխությունը, խաղաղ անցումը պարտված և խայտառակված իշխանությունից դեպի նոր իշխանությունը, որը կփորձի երկիրը ոտքի կանգնացնել, դա մեր պետության զարգացման հրամայականն է։ Սա մեր ակնկալիքն է․ ինչ կանեն իշխանությունները, կգործենք ըստ իրավիճակի»,- նշեց Սողոմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը