16 06 2021

Կոպտագույն սխալ էր գնել ՍՈՒ 30–ները, որոնք պարզվեց՝ նաև առանց հրթիռների էին. Ռոբերտ Քոչարյան



Այս պատերազմի ժամանակ մենք տեսել ենք թշնամու միայն օդային շեշտակի առավելությունը։ Մյուս բոլոր զինատեսակներով մենք հետ չէինք մնում։ Մեզ հիմնականում խանգարեց անօդաչու սարքերի զանգվածային կիրառումը հակառակորդի կողմից։ Այս մասին այսօր Աշոցքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Ապրիլյան պատերազմից հետո լուրջ ծրագիր էր մշակված՝ մեր ԶՈՒ-ն զինել անօդաչու սարքերով։ Գնումները երկու ուղղությամբ պետք է լինեին՝ հակաօդային պաշտպանության սարքեր և սեփական անօդաչուներ։ Հակաօդային պաշտպանության համակարգերի՝ ТОР-երի մի մասն են հասցրել գնել։ 2018 թվականից հետո գնումների պլանը փոխել են և գնել ՍՈւ 30-ները, որոնք, ինչպես պարզվեց, առանց հրթիռ են և մնացել են Գյումրիի օդանավակայանում կանգնած։ Գնումների պլանները կային, բայց դրանք փոխել են։ Հորդանանից գնել են հին ОСА-ները, որոնք չեն կարողանում նկատել ժամանակակից անօդաչուներին։ ОСА-ների ամբողջ խմբաքանակը նույնպես անօգուտ զինատեսակ դարձավ։ Սա երկրի առաջին դեմքի սխալ որոշումն էր, որ պարտադրվել էր բանակին», - ասաց Երկրորդ նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ