15 06 2021

Մեր թիմը, մեր շտաբերն աշխատում են ժամացույցի պես, ինչը սովորաբար բնորոշ չէ ընդդիմադիր ուժերին․ Ռոբերտ Քոչարյան



«Մեր համարը 24-ն է։ Սա նշանակում է՝ աշխատել 24 ժամ։ Ամսվա մեջ կա 24 աշխատանքային օր, բայց դա ձեզ համար է։ Մեզ համար աշխատանքային են լինելու 30 կամ 31 օր, մենք անելու ենք ամեն ինչ ձեր կյանքը բարելավելու համար»,- այսօր՝ հունիսի 15-ին Արտաշատում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի  ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս քարոզարշավը մի յուրահատկություն ունի․ իշխանությունն իրեն պահում է ընդդիմության պես, իսկ ընդդիմությունը՝ որպես իշխանութուն․ քարոզարշավի որակով, օգտագործվող բառապաշարով, շարժումներով։ Այս իշխանությունն արդեն պարապում է ընդդիմադիր դառնալու համար, ընտելանում են, նախապես սկսել են հարմարվել իրենց ապագա կարգավիճակին։ Ողջունում եմ դա։

Մյուս կողմից, դուք տեսնում եք «Հայաստան» դաշինքը, տեսնում եք քարոզարշավի և ընդհանրապես՝ բոլոր գործընթացներում մեր կազմակերպվածությունը։ Մենք ցույց ենք տալիս, որ մեր թիմը, մեր շտաբերն աշխատում են ժամացույցի պես, ինչը սովորաբար բնորոշ չէ ընդդիմադիր ուժերին։ Մենք ցույց ենք տալիս, որ այս թիմն այս ներուժն ունի,  այսպես է աշխատելու ամբողջ պետական համակարգը»,- հայտարարեց նախագահ Քոչարյանը։

«Մենք հասկանում ենք, որ մտել ենք մի պայքարի մեջ, որի ելքը մեկն է լինելու՝ հաղթանակը։ Եվ այդպես է լինելու»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ