«Մեր երկրի տականքին, մեր հասարակության սողացող տեսակին, մեզ՝ մեր հարազատների հետ թշնամի դարձնողներին, մեր եղբայրներին գերության հաձնողներին և մեր հերոսների աճյունները նկուղներում պահողներին մնացել է 5 օր»,- այսօր՝ հունիսի 15-ին Արտաշատում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի անդամ Գերասիմ Վարդանյանը։
«Հինգ օր, ու փնթի թրաշավոր այս տեսակն ունենալու է իր վախճանը։ Հինգ օր և «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ անվտանգություն ու վստահություն է բերելու։ Եվ այդ հինգ օրվա տերը յուրաքանչյուրդ եք՝ ձեր նվիրումով ու վճռականությամբ, որով պատրաստ եք ձեր հայրենիքը դուրս բերել այս խորացող անդունդից»,- Հայտարարեց Գերասիմ Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը