12 06 2021

Փակելը հեշտ է, որ մյուս մասին հաճոյանաս․ բայց դա ելք չէ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Ալավերդու կոմբինատի մասին



«1992 թ․ հուլիսին նախկին ԼՂԻՄ-ի կեսը գտնվում էր ադրբեջանցիների վերահսակողության տակ։ Ես այն ժամանակ ներկայացրել եմ մի նախագիծ ու ասել՝ էս մարմինը ստեղծում եք, խելոք քվեարկում եք ու հետո արդյունքը տեսնելու եք։ Կես ժամվա ընթացքում քվեարկություն կազմակերպվեց, այդ մարմինն ստեղծվեց, ինձ ընտրեցին ՊՊԿ նախագահ։ Հետո սկսեցինք ազատագրել ամեն ինչ։ Հիմա էլ եմ ասում՝ հունիսի 20-ին գնում եք քվեարկում ու պահանջում․ նույն արդյունքն է լինելու»,- Ալավերդի քաղաքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքացու հարցին։


Մյուս հարցը վերաբերում էր Ալավերդու կոմբինատին։ Նախագահ Քոչարյանն ասաց, որ Ալավերդու կոմբինատը պետք է աշխատի բնապահպանական չափանիշները պահպանելով․ «Բնակչության մի մասն ասում է, որ էկոլոգիան ավելի կարեւոր է: Մյուսները խոսում են աշխատատեղերի մասին: Կոմբինատը բացվել է իմ ժամանակ: Լուծումը պարզ է՝ Ներդնել համապատասխան տեխնոլոգիաներ` օդը ստանդարտների սահմաններում պահելու համար: Ավելի շատ ծախսել մաքրող սարքերի վրա և լուծեք խնդիրը: Ինձ զարմացնում է, թե ինչու պետությունը չի խաղացել իր դերը: Պետությունը պետք է մասնակցի հարցերի լուծմանը: Փակելը հեշտ է, որ մյուս մասին հաճոյանաս․ բայց դա ելք չէ: Կոմբինատը պետք է աշխատի: Բայց այնպես, որ բնապահպանական խնդիրներ չծագեն: Կարծում եմ, որ դրա համար 1-1,5 միլիոն դոլար կպահանջվի: Սա այն հարցը չէ, որ պետք է մտածել: Խոսքը կոմբինատի 400 աշխատակիցների մասին է: Պետությունն ինքը կարող էր օգնել, որպեսզի մարդիկ չզրկվեն աշխատանքից»:


Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ