12 06 2021

Ուսուցիչը պետք է արժանապատիվ վարձատրվի, մենք դա անելու ենք. Ռոբերտ Քոչարյան



Ազգային արժեքների դեմ սկսված բոլոր ծրագրերը կվերանայվեն։ Այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Ստեփանավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Նա հիշեցրեց, որ երբ նախագահ է դարձել, ուսուցիչների աշխատավարձը կազմում էր 10 հազարից քիչ, երբ հեռացավ պաշտոնից, աշխատավարձը բարձրացել էր մինչեւ դրույքը 80 հազար։

«Գուցե 2018թ. դեպքերն էլ չլինեին, եթե պահեին կրթության մակարդակը դպրոցներում եւ բուհերում։ Մարդկանց կարելի է խաբել այն հասարակություններում, որտեղ կան կրթական համակարգի խնդիրներ»,- ասաց Քոչարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ