Երբ ես նախագահ դարձա, սպայի աշխատավարձը 60 հազար էր։ Երբ հեռացա պաշտոնից, աշխատավարձը կազմում էր 400 հազար դրամ։ Այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Ստեփանավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Դոլարի կուրսը կազմում էր 310-320։ Իրականացվում էր մասշտաբային բնակարանաշինություն սպաների համար։ Ինչո՞ւ գործընթացը դադարեցվեց՝ չգիտեմ։ Չեմ կարծում, թե սպան կարող է բնակարան գնել հիպոտեկով։ Մենք բնակարանով ապահովումը կդարձնենք օրենքի պահանջ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստան» դաշինքի առաջնորդը պատասխանեց նաև քաղաքացիների հարցերին, նշեց, որ մանկական առողջապահությունը պարտադիր պետք է դարձնել պետպատվերով: Մի բազմազավակ հայր էլ Ռոբերտ Քոչարյանին առաջարկեց լինել իր 4 երեխաների կնքահայրը:
Մանրամասն` տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը