12 06 2021

Քանի որ գիտենք, որ գալու ենք իշխանության, մենք տրամադրությունն սկսել ենք փոխել արդեն հիմա՝ քարոզարշավի ժամանակ․ Ռոբերտ Քոչարյան



«Ատելության մթնոլորտում երբեք ոչինչ չի ստացվելու։ Եթե ուզում եք ներդրումներ ունենալ, երկրում, աշխատատեղեր ստեղծել, պետք է մարդկանց տրամադրությունը փոխել։ Մինչև այդ տրամադրությունը չփոխվի, ոչինչ չլինի։ Քանի որ մենք գիտենք, որ գալու ենք իշխանության, մենք տրամադրությունն սկսել ենք փոխել արդեն հիմա՝ քարոզարշավի ժամանակ»,- այսօր՝ հունիսի 12-ին Ստեփանավանի մշակույթի տանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Արժանապատի՞վ խաղաղություն եք ուզում, թե՝ ծնկաչոք կյանք, տնտեսական թռիչքաձև ա՞ճ՝ թե՝ անկում։ Մեր երկիրը կանխատեսելի չէ, և սա պետք է փոխել։ Հարց է առաջանում՝ ի վիճակի՞ ենք։ Այո՛, ի վիճակի ենք։ Մենք դա արդեն ապացուցել ենք։ Իմ կենսագրության մեջ դա կլինի արդեն երրորդ անգամ՝ մեկ անգամ Ղարաբաղում, մեկ անգամ Հայաստանում և երրորդը կլինի հիմա։ Այսպես ասեմ՝ չուզեք էլ, մենք անելու ենք։ Ես ուզում եմ հպարտանալ իմ հայրենիքով։ Օգնելո՞ւ եք մեզ փոխել մեր հայրենիքը», - հայտարարեց նախագահը՝ ստանալով դրական պատասխան։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ