Վերականգնելու ենք գյուղատնտեսության նախարարությունը: Կասեցնելու ենք խոշորացման ծրագիրը և վերականգնելու ենք այն ինստիտուտները, որոնք ավանդաբար աշխատել են, նաև կատարելագործելու ենք: Այս մասին Տաշիրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը:
Նա հայտնեց, որ շատ արագ վերակագնելու են բանակն ու երկրի անվտանգությունը:
«Էսօր ինչքան բրդեն ադրբեջանցիները, էս իշխանությունները էդքան հանձնվելու են: Ինչքան ուզեն, էդքան գալու են առաջ: Հիմա միգուցե զսպում է Ռուսաստանը, դրա համար չեն եկել հասել Երեւան: Մենք իրար հետ ունենք փայլուն, առանց Նիկոլի ապագա»,-Տաշիրում ասաց Վահե Հակոբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը