12 06 2021

Այս չարիքը պետք է հեռու մնա մեր ազգային արժեքներից. Իշխան Սաղաթելյան



Մեր ամեն մի հանդիպումից հետո վարչապետի աթոռն զբաղեցնող անձը ջղաձգումներ է ունենում, ինչին մենք աշխատում ենք ուշադրություն չդարձնել և խոսել մեր ապագայից, մեր անելիքներից։ Բայց պետք է նշեմ, որ այս մարդը շարունակում է թշնամանք մտցնել հասարակության մեջ և պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի այն հատվածին, որ չի ուզում նրա դավաճանության մաս կազմել։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին Ստեփանավանի մշակույթի տանը հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդան Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր նա կրկին հայտարարել է հոգևոր էլիտայի դեմ պայքարելու և նրանց վռնդելու մասին։ Մեկ անգամ ևս կոչ ենք անում այդ խելագար դավաճանին հեռու մնալ հայ հոգևորականից, Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց, մեր ազգային արժեքներից և չփորձել ամեն ինչ կեղտոտել։ Այս չարիքը պետք է հեռու մնա մեր ազգային արժեքներից», - շեշտեց Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ