Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ինչու՞ են այսչափ ատում Հայերին
Այլևս ամեն ինչ հստակ ու պարզ է:
Ակնհայտ է, որ հեռացող վարչախմբի միակ օրակարգը, դա ՝ հայ ժողովրդի հանդեպ ատելության, հաշվեհարդարի, բռնության, ասել է թե՝ Հայի կործանման օրակարգն է։
Այս անժխտելի իրողության հետ կապված ժողովրդի մոտ շատ պարզունակ հարցեր են ծագում, որոնց լիարժեք պատասխանները մինչ օրս տրված չեն:
Իսկ հարցերը հետևյալն են.
– այս մարդակերպերն ու նրանց փոքրաթիվ համակիրներն ինչու՞ են այսչափ ատելությամբ լցված դեպի Հայը, Հայ ազգը, Հայ ժողովուրդը, ամեն հայկականն ու Հայոց պետությունը,
- ինչու՞ են ջանում, որ ոչ միայն թշնամին ստորացնի և վնասի, այլև՝ արդեն հայը հային ատի, զանգվածաբար վիրավորի, դավաճանի և զրպարտի,
- ինչու՞ են ձգտում, որ Հայը տանջվի, տառապի, սնանկանա, հայը հայի հետ կռվի, սպանվի, և ոչնչացվի։
- ինչու՞ են կրկին հայի արյուն տենչում՝ մի՞թե իրենց պատճառով սկսված ու պարտված դավադիր պատերազմի անմեղ զոհերով և կովիդի սպանդով չեն բավարարվել։
Ի՞նչն է պատճառը...
Չէ՞ որ նրանց մեծ մասը հավանաբար ծնվել ու մեծացել են Հայաստանում, հայկական միջավայրում, և հավանաբար գնացել են մանկապարտեզ, դպրոց, համալսարան, աշխատանքի, այցելել են եկեղեցի, թանգարան, թատրոն, և այլն:
Հայ ժողովրդի և ողջ հայության հանդեպ այսքան անթաքույց ատելությունն ու չարությունը որտե՞ղից է:
Այս ի՞նչ է…
Այս և նմանատիպ հարցերին հավանաբար լիարժեք պատասխան կարող են տալ միայն մասնագետները, բայց առաջին հայացքից այլ տպավորություն չի առաջանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը