11 06 2021

ՔՊ-ն օգտագործում է բյուջեի միջոցները լրիվ նեղ, քաղաքական պրիմիտիվ նպատակներով․ Արամ Վարդևանյան



ԶԼՄ-ներից իմացանք, որ կա տեղեկություն այն մասին, որ ներկայիս իշխանությունը մարզպետարանների միջոցով որոշել է օգտագործել հերթական անգամ պետական բյուջեի միջոցները՝ լրիվ նեղ, քաղաքական պրիմիտիվ նպատակներով։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Ըստ հրապարակման՝ քաղաքացիաիրավական պայմանագրեր են կնքվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների, շտաբի պետերի հետ՝ քողարկելով դրանք իբր մարզպետարանների հետ ծառայությունների մատուցման պայմանագրերով։ Այսինքն, փաստացի գումար են տալիս իրենց նախընտրական գործունեության համար՝ պետական բյուջեի միջոցների համար»,- ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ