«Երևանն իր որոշումը կայացրել է․ այդ որոշումն է՝ հունիսի 20-ին մտնել ընտրատեղամաս և քվեարկել 24-րդ համարի քվեաթերթիկի օգտին»,- «Հայաստան» դաշինքի՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։
«Մենք իրականում շատ-շատ ենք, չեք պատկերացնի՝ ինչքան շատ ենք։ Ուղղակի մենք զուսպ ենք, հավասարակշռված ենք, գիտենք մեր գինը, ունենք ինքնասիրություն։ Մենք չենք հայհոյում, չենք անիծում, չենք ատում, որովհետև դրանք բնորոշ են թույլ մարդուն։ Իսկ մենք ուժեղ ենք։ Մեր տեսակը հայ մարդն է, ու հայ մարդը չի կարող պարտվել, Հայաստանը չի կարող պարտվել»,- ասաց Արթուր Ղազինյանը։
Նա կոչ արեց այլևս չկռվել նիկոլիզմի պատճառով ստի ու կեղծիքի մեջ մոլորված հարազատների և ընկերների հետ։ «Իրականում մենք արդեն հաղթել ենք, մենք հաղթել ենք այն ժամանակ, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին և կրելու է»,- ընդգծեց Ղազինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը