07 06 2021

Երկիրը ստեղծված ծանր իրավիճակից կարող է հանել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կառավարությունը. Հայտարարություն

Երկիրը ստեղծված ծանր իրավիճակից կարող է հանել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կառավարությունը. Հայտարարություն

Կայացել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության խորհրդի, ապաև ակտիվի ընդլայնված նիստը, առաջիկա խորհրդարանական ընտրության հետ կապված՝ ձայների զգալի մեծամասնությամբ հստակեցվել է կառույցի դիրքորոշումը։

 «Փաստելով, որ ընտրություններում պիտի պահպանվի ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը, բացառվեն վարչական ռեսուրսի օգտագործումը, հնարավոր ընտրախախտումները, ապահովվի ընտրական ողջ գործընթացի թափանցիկությունը, գտնում ենք, որ

 1․ այս իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չպետք է վերարտադրվեն, քանի որ նրանց ապիկար կառավարման արդյունքում անդառնալիորեն խարխլվել են մեր պետականության հիմքերն ու երկրի անվտանգային համակարգը,

 2․ երկրի իրական ընդդիմության դերում տեսնում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքները,

 3․ մեր հայրենիքը ստեղծված ծանր իրավիճակից կարող է հանել, ոտքի կանգնեցնել, ազգային խարխլված արժանապատվությունը վերականգնել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կազմվելիք կառավարությունը», - նշվում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի հայտարարությունում։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ