05 06 2021

Սպիտակի ոստիկանապետը թույլ չի տվել, որ ոստիկանները ուժ կիրառեն Փաշինյանին «թուրք, դավաճան» անվանող քաղաքացիների նկատմամբ․ Հայկ Մամիջանյան

Սպիտակի ոստիկանապետը թույլ չի տվել, որ ոստիկանները ուժ կիրառեն Փաշինյանին «թուրք, դավաճան» անվանող քաղաքացիների նկատմամբ․ Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» դաշինքի 5-րդ համար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Սպիտակ քաղաքում տեղի ունեցած կապիտուլյանտի հանդիպման ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել. տեղի բնակիչները «թուրք, դավաճան» վանկարկումներով են դիմավորել կապիտուլյանտին, որից հետո անվտանգության աշխատակիցների հրահանգով ոստիկանական ուժերը փորձել են հեռացնել արժանապատիվ սպիտակցիներին։

Միջադեպին խառնվել է քաղաքի միլպետի պաշտոնակատարը եւ հրահանգել ձեռք չտալ ցուցարարներին։ Կապիտուլյանտի հետ քաղաք ժամանած ուսապարկ-պատգամավորներից մեկը լկտիաբար պահանջել է, որ ոստիկանապետը դեպքի վայրից հեռացնի ցուցարարներին՝ ասելով. «Դու ո՞վ ես, որ չես թողնում ոստիկանները ուժ կիրառեն»։ Ոստիկանապետը նորից հրաժարվել է կատարել իշխանական պատգամավորի անօրինական հրահանգը։

Նույն օրը ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին հեռացրել են աշխատանքից։

 

Կոչ եմ անում, որ Սպիտակի ոստիկանապետի օրինակին հետեւեն բոլոր ուժային կառույցների ներկայացուցիչները եւ հրաժարվեն կատարել ազգադավ հրամանները։

Հաղթանակին բան չմնաց...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ