Համոզված եմ, որ Հայաստանում այն էտապն ենք ապրում, որ երկիրը գնում է իշխանափոխության և համոզված եմ, որ միակ տարբերակը էսօր բոլոր քաղաքական ուժերի համախմբումն է։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։
«Այսօր մենք տեսնում ենք, որ «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մրցակից չունի։ Հունիսի 20-ը պետք է դառնա տոնական օր, որ մենք Նիկոլի բերած սգից դուրս ենք գալու, և դա կարող է անել Քոչարյանը և իր թիմը»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ ապագան մի մարդու ձեռքերում և դա Ռոբերտ Քոչարյանն է և պետք է վստահել Երկրորդ նախագահին ու իր թիմին
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը