03 06 2021

Պետք է պարտադրել, որ երկրի ղեկավար պաշտոնը զբաղեցնել հավակնող անձը հոգեբուժական փորձաքննություն անցնի․ Ռոբերտ Քոչարյան



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Երևանի երկու թաղամասերի բնակիչների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ հանդիպումից

«Հայաստանում պետք է պարտադրել, որ երկրի ղեկավար պաշտոնը զբաղեցնել հավակնող անձը հոգեբուժական փորձաքննություն անցնի։ Այս պահանջը պետք է օրենսդրորեն սահմանենք։ Նույնիսկ վարորդական իրավունք ստանալու կամ որսորդական հրացան գնելու համար մարդ հոգեբույժի տեղեկանք է ունենում։ Այն, ինչ այսօր անում է այս իշխանությունը, բանականության մեջ չի տեղավորվում։ Եթե մեր կիրականության մեջ կան նման երևույթներ, ուրեմն խնդիրն այլ տեղ է։ Պարզապես նման մարդիկ չպետք է հայտնվեն բարձր պաշտոններին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ