02 06 2021

Արտասահմանից ֆինանսավորվող որոշ ՀԿ-ներ փորձելու են կատարել սև քարոզչություն «Հայաստան» դաշինքի նկատմամբ․ Արամ Վարդևանյան

Արտասահմանից ֆինանսավորվող որոշ ՀԿ-ներ փորձելու են կատարել սև քարոզչություն «Հայաստան» դաշինքի նկատմամբ․ Արամ Վարդևանյան

Օրերս մի քանի անգամ հրապարակավ անդրադարձ էի կատարել ներկայիս ժամանակավոր իշխանության կողմից «Հայաստան» դաշինքի նկատմամբ սև քարոզչության իրականացմանը։ Դրան տրվել էր մեր կողմից սպառիչ և հստակ արձագանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

 

«Այժմ էլ ստանում ենք տեղեկություններ, որ արտասահմանից ֆինանսավորվող որոշ հասարակական կազմակերպություններ փորձելու են ևս զուգահեռաբար կատարել սև քարոզչություն «Հայաստան» դաշինքի նկատմամբ՝ հնչեցնելով կեղծ մեղադրանքներ։

Ինչպես ասել էինք դրանք որևէ արդյունք չեն տալու, իսկ հնարավոր մեր արձագանքի մասին նախկինում արդեն իսկ նշել եմ»,- գրել է Վարդևանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ