02 06 2021

Ժամանակավոր պաշտոնակատար, երբ ընտրություններին մնացել է 19 օր, ինչի՞ համար եք հրավիրում, ի՞նչ հարց եք քննարկելու․ Ռոբերտ Քոչարյան



Վերջերս ժամանակ չունեմ հեռուստացույց նայելու, չգիտեմ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին արտասահմանում դիմավորո՞ւմ են, թե՝ ոչ։ Երևի արարողակարգից ինչ-որ մեկը գալիս, դիմավորում է։ Ինձ մոտ էլ է հարց առաջանում․ ժամանակավոր պաշտոնակատար, երբ ընտրություններին մնացել է 19 օր, ինչի՞ համար եք հրավիրում, ի՞նչ հարց եք նրա հետ քննարկելու։ Հայաստանի ապագա՞ն, թե էլի հանձնարարական ունե՞ք տալու, սորոսական քանի՞ նոր գրասենյակ դեռ պետք է բացվի, էլ ի՞նչ հողեր ունեք տալու, ի՞նչ միջանցքներ ունեք բացելու։ Այս մասին Արագածոտնի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հետո պետք է գա ու ասի՝ ինձ Եվրոպայում ընդունում են։

Ամեն երկրի ղեկավարին առաջին հերթին պետք է ընդունի իր սեփական ժողովուրդը։ Եթե դու ոչ թե ուրիշի շահերին ես ծառայում, այլ՝ սեփական ժողովրդի, ուրեմն թիվ մեկ ընդունողը պետք է լինի սեփական ժողովուրդը։ Իսկ եթե դու քո երկրում կառավարության մի շենքից մյուսը 2000 ոստիկանով շրջապատված ես գնո՞ւմ՝ տանիքների վրա էլ դիպուկահար տեղակայելով։ Վերջերս էլ տղամարդկությունից է խոսում։ Չեմ էլ կասկածում, որ հետևից ճամպրուկներով գնացողները հաստատ պամպերսներ են տանում»,- ասաց Երկրորդ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ