Անհետ կորածների և ռազմագերիների ընտանիքներն այսօր ժամը 14.00-ին հավաքվելու են Հայաստնում ՌԴ դեսպանատան մոտ՝ նորից նամակով դիմելու ՌԴ նախագահ Վլադիիր Պուտինին:
Եվ խիստ ուշագրավ է, որ իշխանությունները զուգահեռաբար նույն ժամին գերիների հարցով միջոցառում են նախատեսել՝ Շիրակի մարզպետարանում։ Այսօր մարզպետարանում ցուցադրվելու է Կառավարությանը Կարմիր Խաչի կոմից հանձնված գերիների մաիսն տեսանյութ, որն ըստ ամենայնի հենց Խծաբերդից գերեվածված շիրակցի կամավորական ջոկատի մասին է։ Հիշեցնենք՝ նրաք գերեվարվեցին պատերազմի դադարից հետո՝ խիստ կասկածելի հանգամանքներում:
Մեր երկու տեղեկատվությունը հաստատեց Արցախի նախկին պետծառայող Բորիս Ավագյանը, ով մինչև իր պաշտոնանկությունը ակտիվորեն զբաղվում էր գերիների վերադարձման հարցով։ Նշենք, նա ոչ միայն ի պաշտոնե էր ներգրավված այդ գործընթացում, նաև հաշվի էր առնվել գնդապետի անձնական հարաբերությունները խաղաղապահների գեներալ Ռուստամ Մուրադովի հետ:
«Մեր իշխանություները չեն թաքցնում մրցելը անգամ գերիների հարցում, այսօր, երբ հայտնի է դարձել, որ անհետ կորածների ու գերեվարվածների ծնողները միասին որոշել են մոտենալ ՌԴ դեսպանատուն և նամակով դիմել ՌԴ նախագահին՝ խնդրելով և ակնկալելով նրա անմիջական աջակությունը գերիների գարցում, չմոռանանք, հենց Այսօր Մոսկվայում մեկնարկում է եռակողմ քննարկումներ՝ գերիների վերադարձման հարցի շուրջ: Ծնողների խնդրանքը հետևյալն է՝ բանակցությունների շրջանակում բարձրաձայնել մեր բոլոր գերեվարվածների հարցը և պահանջել նրանց վերադարձը ՀՀ տարածք և անպայմանորեն պահանջել ադրբեջանական իշխանություններին՝ հաստատել նաև թաքցվող գերեվարվածների տվյալները և հրապարակել անվանացանկով:
Այսօր Մոսկվայում կայանալիք քննարկմանը մասնակցելու են ՀՀ Պաշտպանության նախարարության և ադրբեջանական կողմի ներկայացուցիչները, նաև գեներալ Մուրադովը։ Այդ բանակցություններից հետո հնարավոր կլինի տալ գնահատականներ, թե իրավիճակն ինչպես է ընթանում։ Խծաբերդից գերեվարվածների հարցը ընդհանուր ծրագրի մեջ է։
Փաստացի՝ մեր ծնողները գիտակցում են, որ Հայստանի իշխանությունները այլևս այն հասցեատերը չեն, որից կարող են իրենց արդարացի պահանջի կատարումն ակնկալել, նրանք զբաղված են բացառապես քաղաքական ընտրությունների ու իրենց վերարտադրման օրակարգով: Ի դեպ, առանձին շնորհակալությունս ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, որ նա ինձ նացած շաբաթ որպես պատվախնդիր քաղաքացի և որպես գնդապետ, հրավիրել էր իր մոտ՝ հայտնելու իր՝ ամեն գնով պատարստակամ աջակցությունը՝ գերիների վերադարձման հարցում: ԱԱԾ պետը ինձ հայտնեց, որ պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել ինձ իմ գործողութուններով՝անկախ Փաշինյանի մոտեցումից: Ընդգծեմ, որ Կառավարությունից դեռևս չկա պաշտոնական արձագանք՝ կընդառաջի՞ ՀՀ կառավարությունը գերիների ընտանիքների պահանջին առ այն, որ ես վերադառնամ իմ այդ առաքելությանը՝ թեկուզ սիմվոլիկ նշանակումով, իսկ այդ խնդրագիրը կառավարությանը ներկայացվել է մի քանի օր առաջ»։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը