Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպումից․
«Մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական նկարագիրը փոխվում է։ Մենք բոլորս տեսնում ենք Թուրքիայի դերակատարության աճը։ Բայց նաև տեսնում ենք․ որ Թուրքիայի նման արագությամբ աճող դերակատարությունն սկսեց մտահոգել նաև Չինաստանին, դրա վառ վկայությունն է վերջին պայմանագիրը Պարսկաստանի հետ։ Մենք նաև տեսանք Ֆրանսիայի նախաձեռնությամբ հրավիրված Մեծ յոթնյակի ժողովը, որի հիմնական նպատակն էր Թուրքիային զսպելու ֆորմատ ձևավորելն էր։ Մենք չպետք է հեռու մնանք այդ գործընթացներից։ Մեր ազգային շահերից է բխում նման ֆորմատներին աջակցելը։ Թուրքիան փորձում է ուղիղ կապ հաստատել Կենտրոնական Ասիայի երկրների հետ, և այդ նպատակներն անհանգստացնում են Ռուսաստանին, Չինաստանին և այլ երկրներին»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը