«Իսկապես շատ բարդ իրավիճակում ենք գտնվում, և մարդիկ գերեվարվել են այն հատվածներից, որոնք մերն են, որովհետև պետական սահման որպես այդպիսին չկա և ինչքան էլ փորձենք ասել մեր պետական սահման, իներցիայի ուժով ենք ասում և հիմա իներցիայի ուժով այդ սահմանները մերն են, մեր տարածքում են: Հիմա ստացվում է, որ մեզ մեր տարածքներից գերեվարել են, սա շատ վտանգավոր է, ու ես չգիտեմ նպատակն ու հետևանքներն ինչպիսին են լինելու: Ես ակնլկալում եմ, որ պաշտպանության նախարարությունն էլ պետք է պարզաբանումներ ներկայացնի մանրամասն, թե ինչ հանգամանքներում են գերեվարվել և ինչ հանագմանքներում է, որ նմանատիպ իրավիճակներում մենք համարժեք գորոծողություններ չենք իրականացնում»,- պատգամավորների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը