Ընդգրկվել եմ ՔՊ ցուցակում, որպեսզի տանեմ առաջ այն քաղաքականությունը, որը վերջին երեք տարիների ընթացքում ապահովել է առողջապահության ոլորտում կտրուկ աճ և քաղաքացիների կյանքում կոնկրետ փոփոխություններ է բերել: Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին՝ հանուն ինչի է ընդգրկվել այն քաղաքական ուժի ցուցակում, որին համարում են դավաճան և հողատու:
Ինչ վերաբերում է հարցին, թե որ քաղաքականության մասին է խոսքը, երբ վերջին երկու տարվա ընթացքում 5000 հոգի է մահացել համավարակից, նախարարի պաշտոնակատարը նշեց. «Իսկ աշխարհում ինչքա՞ն մարդ է մահացել: Բոլոր հիվանդություններից էլ, այդ թվում նաև քովիդից այո՛, լինում են մահվան դեպքեր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը