«Հանրային լսումները շատ կարևոր մեխանիզմ է՝ բարձրաձայնելու ու լսելու հասարակության մեջ տեղի ունեցող հարցադրումները և ևս մեկ անգամ շեշտադրելու, թե որն է մեր քաղաքականությունը հանցավորության, թմրամիջոցների դեմ պայքարի առումով։ Իհարկե, բոլորս էլ ակնկալում ենք, որ թե հանրային լսումները, թե ընդհանրապես քաղաքական դիսկուրսը մեր երկրում շատ ավելի հանգիստ, կառուցողական, ավելի բովանդակությանը վերաբերելի պետք է լինի»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների և ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ ՔՊ-ական պատգամավորներն իր դեմ էլ ստորագրահավաք կնախաձեռնեն, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Ոչ, մտավախություն չունեմ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը