25 05 2021

Վերջը մենք պետությո՞ւն ենք, թե՞ ոչ, արժանապատվություն, ինքնասիրություն ունե՞նք, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան



Եթե դու ինքդ ոչինչ չես անում, ի՞նչ հարցով ես դիմում: «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պետք էր դիմել ՀԱՊԿ-ին, արդյո՞ք իշխանությունը ճիշտ հոդվածով է դիմել:

«Մի քիչ նման է նրան, որ փողոցում ինչ-որ մի քիչ մեծոտ տղան մի փոքր երեխու ապտակում է, նա էլ վազելով գնում է պապայի մոտ ու ասում, որ մի բան անի, նեղում են. վերջը մենք պետությո՞ւն ենք, թե՞ ոչ, արժանապատվություն, ինքնասիրություն ունե՞նք, թե՞ ոչ: Եթե դու ինքդ ոչինչ չես ձեռնարկում և մտածում ես, որ քո տեղը գալու է մեկ ուրիշը այս հարցը լուծի, ուղղակի մենք աբսուրդի ժանրից ենք խոսում: Ես կարծում եմ, որ և ՀԱՊԿ-ի պատմության մեջ նման բաներ չեն եղել: Եթե դու ոչինչ չես անում քո հարցերը լուծելու համար, քեզ ոչ ոք չի լուծելու այդ հարցերի լուծման համար»:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ