25 05 2021

Այո՛, բանաձևը դա է լինելու՝ արժանապատիվ խաղաղություն. Ռոբերտ Քոչարյան



Այո՛, բանաձևը դա է լինելու՝ արժանապատիվ խաղաղություն, որովհետև կարող է խաղաղությունը լինել նաև անարժանապատիվ. «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադառնալով հարցին՝ նշել եք, որ ձեր իշխանության գալու պարագայում պետք է արժանապատիվ խաղաղություն բերեք, ինչպե՞ս եք առհասարակ պատկերացնում այդ ճանապարհը, որով պետք է արժանապատիվ խաղաղություն հաստատվի մեր երկրում:

«Մարդ կարող է չոքած կամ չորեքթաթ տալով խաղաղ ապրել, դա էլ է խաղաղություն, միգուցե: Հիմա, եթե պատրաստ եք նման խաղաղության, ուրեմն գնացեք, ընտրեք այսօրվա քաղաքական թիմին և չորեքթաթ տալով ապրեք ձեր ամբողջ կյանքը: Եթե սրանք մնան, այո՛, էլի են տարածքներ զիջելու, ինչ ասես անելու են, իրենք տեսել են, որ դա քաղաքականապես մարսում են և կարող են անել ամեն ինչ»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ